Հայերեն   English   Русский  

​Նրբաբլիթներ


  
դիտումներ: 1327

Մենք խոհարարական վարպետության բարձր աստիճան ենք համարում նրբաբլիթների պատրաստումը: Որքան շերտերը բարակ են, այնքան վարպետ ենք համարվում: Գնահատականը տալիս են տնտեսուհիները, մինչդեռ նրբաբլիթները՝ լինեն հաստ կամ բարակ, միևնույն է, մեծ հաճույքով ու ամենաարագն են սպառվում: Մենք սիրում ենք այն լցոնել մսով` ըստ ավանդական բաղադրատոմսի, սակայն կարելի է նրբաբլիթի խճողակը տարբեր անել:

Ուրեմն ինչո՞վ կարելի է լցոնել տոնական նրբաբլիթը, որ նաև հետաքրքիր լինի

1. Ձվով միջուկ

6 խաշած ձուն քերել, ավելացնել մանրացրած կանաչ սոխ ու սամիթ, խառնել մայոնեզի հետ ու համեմել աղով:

2.Սունկով միջուկ

600 գ շամպինյոնը տապակել մանր կտրատած սոխի հետ, ավելացնել 2,5 ճաշի գդալ ալյուր ու խառնել: Հետո 2 ճաշի գդալ թանձր թթվասերը խառնել 1,5 բաժակ կաթի հետ: Պատրաստի բլիթների վրա էլ քերած պանիր ցանել:

3. Հավի կրծքամսով միջուկ

500 գ հավի կրծքամիսը խաշել, մանրացնել բլենդերում կամ աղալ ու սամիթ ավելացնել: 1 պճեղ սխտորը ճզմել, 2 խաշած ձուն քերել ու 1,5 ճաշի գդալ թթվասեր ավելացնել՝ չմոռանալով աղ ու պղպեղի մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: