Հայերեն   English   Русский  

​Բազուկ


  
դիտումներ: 1282

Շատ վառ կարմիր գույնի, քաղցրաթթվաշ այս արմատապտուղը օգտագործում ենք թե՛ հում և թե՛ եփած վիճակում: Օգտագործում ու չենք էլ լրիվ արժևորում այն:

Վերջին հետազոտությունների համաձայն՝ բազուկը բարելավում է տեսողությունը, կանխում ճարպերի գոյացումը լյարդում ու հաստ աղիքի խանգարումները:

Մասնագետները վստահեցնում են, որ օրական սննդաբաժնում ներառելով այն՝ առողջությունն էապես կբարելավենք: Բազուկը պարունակում է B վիտամին, կալցիում, մագնեզիում, երկաթ, կալիում ու պղինձ, ինչպես նաև սննդարար այլ նյութեր: Այն օգտակար է հյութի, աղցանների ու տարատեսակ ուտեստների մեջ:

Իսկ ի՞նչ է այն օրգանիզմում անում.

- բարելավում է արյան շրջանառությունը, արդյունավետ կերպով կանխում է սիրտ-անոթային հիվանդությունները,

- ապահովում է օրգանիզմին մեծ քանակությամբ էներգիայով,

- կանխում է տագնապային վիճակները՝ բետանինի ու տրիպտոֆանի շնորհիվ,

- օգնում է օրգանիզմին պայքարելու ազատ ռադիկալների դեմ՝ հակաբորբոքային ու հակաօքսիդանտ հատկությունների շնորհիվ:

Ուրեմն, առանց երկմտելու չմոռանանք սեղանին միշտ բազուկով ուտեստներ ունենալու մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: