Հայերեն   English   Русский  

Մենք պարտվեցինք ՀԱՊԿ-ում. դա ոգևորեց Ադրբեջանին. Ստեփան Գրիգորյան


  
դիտումներ: 3431

Ադրբեջանական կողմն այդ քայլին գնաց, որովհետև Ապրիլյան պատերազմը դեռևս չի ավարտվել: Միայն միամիտ մարդիկ կարող են մտածել, որ դա 4 օր տևեց և վերջացավ ու սպասեն, թե հաջորդը երբ է սկսելու: Դա ապրիլյան պատերազմի ռազմական գործողությունների շարունակությունն էր:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Տավուշում տեղի ունեցած դեպքերին, ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

«Երկրորդ` պատերազմը ժամանակակից աշխարհում բարդ երևույթ է: 200 տարի առաջ, ասելով պատերազմ նկատի ունեին կոնկրետ ռազմական գործողություններ: Այսօր պատերազմ գնում է նաև դիվանագիտական, քաղաքական դաշտերում: Պարզ է, որ մենք ՀԱՊԿ-ում պարտվեցինք: ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Հայաստանի ներկայացուցիչը չընտրվեց: Դա ոգևորեց Ադրբեջանին: Պատկերացնո՞ւմ եք. Ադրբեջանը, չլինելով ՀԱՊԿ-ի անդամ, ապացուցեց, որ իր ազդեցությունը ՀԱՊԿ-ում ավելի ուժեղ է, քան Հայաստանինը: Ակնհայտ է, որ Ադրբեջանը դեմ էր, որ ՀՀ-ի ներկայացուցիչը նշանակվեր գլխավոր քարտուղար: Պարզ է, որ Ադրբեջանը հասկանում է` դրանից հետո առանց որևէ խնդրի կարող է ոչ միայն ԼՂՀ վրա հարձակավել, այլև Հայաստանի Հանրապետության: Այս մանրուքը շատ կարևոր է: Նրանք հասկացան, որ ՀԱՊԿ-ն չի պաշտապանում ՀՀ շահերը: Այդ միավորման մեջ ՀՀ-ն թույլ է: Ամեն անգամ Արցախին հարավածելիս ասում էին` Ղարաբաղը Հայաստանը չէ, մենք պարտավորություններ չունենք: Այս ամենն ըմբռնելով` Ադրբեջանը հարվածեց Հայաստանին»:

Անդրադառնալով ՀԱՊԿ-ի պաշոտանական հաղորդագրությանը` քաղաքագետը նշեց, որ չպետք է բավարարված լինենք այդ հայտարարությունից, քանի որ գլխավորը ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունը չէ. կարևորն այն է, որ այդ հայտարարության տակ ստորագրեն բոլոր անդամ պետություններըի համանախագահները: Սա զուտ Բորդյուժայի հայտարարությունն էր:

Քննարկմանը ներկա փորձագետ, լրագրող Թաթուլ Հակոբյանը համաձայն չէ, որ լարվածությունը սահմանին կապված էր ՀԱՊԿ-ում ՀՀ թուլության հետ. պատճառն այն է, որ պատերազմը դեռևս չի ավարտվել: ըստ նրա` ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակը կշարունակվի, քանի դեռ չի կնքվել պայմանագիր և պետք չէ զարմանալ, որ ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում նման տխուր վերջաբանով միջադեպեր. «Համաձայն եմ, որ Հայաստանը թույլ է՝ և ՀԱՊԿ-ում, և դիվանագիտորեն: 1992 թվականին, երբ Ադրբեջանը գրավեց Արծվաշենը, ոչ մի արձագանք չեղավ: Մենք շատ ենք գնահատում ՀԱՊԿ-ի դերը: Մեծ հաշվով մեզ տարել են ՀԱՊԿ, այնտեղ մենք աանելիք չունենք, բայց ՀԱՊԿ-ից դուրս գալու այլընտրանք էլ չունենք »,- ասաց Հակոբյանը:

Նա համոզված է` Ադրբեջանը հրադադարը կխախտի այնքան ժամանակ, քանի դեռ ստատուս քվոյի փոփոխության չի հասել. «Այս ամենից խուսափելու համար Հայաստանը պետք է ամրապնդի սահմանային անվտանգությունը, ինչպես նաև զարկ տա դիվանագիտությանը»





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: