Հայերեն   English   Русский  

​Թուրքիան մեղադրել է ՆԱՏՕ-ին իրեն չաջակցելու համար


  
դիտումներ: 842

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայրաքաղաք Անկարայում հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն ներդրում չի ունեցել Սիրիայում ահաբեկիչերից բխող սպառնալիքների դեմ Թուրքիայի մղած պայքարում: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Ըստ Էրդողանի` այսօր, երբ Անկարան սիրական Էլ Բաբ քաղաքի շրջանի տարածքում պայքար է մղում, Թուրքիան ՆԱՏՕ-ից և իրենց որպես դաշնակից ներկայացնող երկրներից աջակցություն չի ստանում: Էրդողանը ընդգծել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշակիցն է, ուստի աջակցոություն պետք է ցույց տալ Անկարային, այլ ոչ թե ահաբեկիչներին:

«Միգուցե դուք դաշինքի գործընկեր եք համարում ահաբեկչական կազմակերպություններին, այլ ոչ թե Թուրքիային: Ինչպես կարել է աջակցել այն կազմակերպություններին, որոնց ՆԱՏՕ-ի դաշնակից երկիրն ահաբեկչական է համարում: Դա անընդունելի է: Եթե Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամն է ու ռազմավարական գործընկերը, ապա դաշինքը պետք է աջակցի նրան, այլ ոչ թե ահաբեկիչներին»,- ասել է նախագահը:

Նախագահ Էրդողանը ընդգծել է, որ Թուրքիան արդեն երկար ժամանակ կոչ է անում արևմտյան երկրներին տարբերություն չդնել ահաբեկչական կազմակերպությունների միջև և ահաբեկչության դեմ պայքարում սկզբունքայնություն դրսևորել:

Ռեջեթ Թայիփ Էրդողանը վստահություն է հայտնել նրանում, որ վաղ թե ուշ ահաբեկչական կազմակերպությունները հարձակվելու են այն երկրների վրա, որոնցից աջակցություն են ստացել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: