Հայերեն   English   Русский  

​Գիտնականները մարդու օրգանիզմում նոր օրգան են հայտնաբերել


  
դիտումներ: 3273

Միջընդերքը, որը համարվում է մարսողական համակարգի մաս, գիտնականներն առաջարկում են դիտարկել որպես առանձին օրգան ու դրան նվիրել գիտության առանձին ճյուղ:

Իռլանդական Լիմերիկա համալսարանից վիրաբույժ Քելվին Քոֆֆիի վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ միջընդերքն իրականումբաղկացած է ոչ թե մի քանի կտորներից, այլ մեկ ընդհանուր օրգան է: Այս մասին գրում է Science Alert-ը:

Բժիշկ Քոֆֆին ընդգծել է, որ միջընդերքի պաթոլոգիան պետք է դառնա բժշկական ուսումնասիրության առանձին ոլորտ, ինչպիսին այսօր գաստրոէնթերոլոգիայի և կոլոպրոկտոլոգիայի ուսումնասիրությունն է:

«100 տարի առաջ տրված անատոմիական նկարագրությունը սխալ է: Այդ օրգանը հեռու է մասնատված լինելուց: Այն մեկ կուռ կառուցվածք ունի: Երբ մենք միջընդերքը դիտարկենք որպես ցանկացած այլ օրգան, ապա կարող ենք դասակարգել որովայնի հիվանդություններն այդ օրգանի տեսանկյունից»,-ասում է բժիշկը:

Նա ավելացրել է, որ միջընդերքի ուսումնասիրությունը բժշկության առանձին ճյուղ կդառնա:

Նշվում է, որ ԱՄՆ-ի բժշկական համալսարանների կրթական ծրագրերում արդեն կատարվել են փոփոխություններ:

Միջընդերքի՝ որպես նոր օրգանի դասակարգումը արդեն ներառվել է ամենահեղինակավոր դասագրքերից մեկի՝ «Գրեյի անատոմիայի» մեջ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: