Հայերեն   English   Русский  

Ձյուդոյի համաշխարհային առաջնությունը կանցկացվի Բաքվում


  
դիտումներ: 761

Ձյուդոյի համաշխարհային առաջնությունը 2018 թվականին կանցկացվի Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում: Այս մասին Բաքվում լրագրողներին տեղեկացրել է Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մարիուս Վիզերը, տեղեկացնում է «Report» կայքը:

Նա պատմել է միջազգային սեմինարի մասին, որն անցկացվում է IJF-ի (Ձյուդոյի միջազգային ֆեդերացիա) կողմից մրցավարների և մարզիչների համար:«Ես հպարտ եմ, որ նման սեմինար մենք անցկացնում ենք Ադրբեջանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Ռովնագ Աբդուլլաևի հետ միասին: Սեմինարին մասնակցում են աշխարհի 100 երկրից ավելի քան 400 ներկայացուցիչներ: Մենք որոշ փոփոխություններ ենք մտցրել կանոնների մեջ: Այդ քայլը ձեռնարկել ենք այն բանի համար, որ պարզեցնենք ձյուդոն, այն գրավիչ դարձնենք և վերածենք դինամիկ սպորտաձևի: Շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանի կառավարությանն ու Ադրբեջանի պետական նավթային ընկերությանը (SOCAR) համատեղ աշխատանքի համար»,- ասել է Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մարիուս Վիզերը:

Նշենք, որ սեմինարը մեկնարկել է այսօր և կտևի երկու օր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: