Հայերեն   English   Русский  

Թուրքիայի նախագահը զանգահարել է Իրաքի հյուսիսում գտնվող զինվորական հրահանգիչներին


  
դիտումներ: 98

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է թուրք զինվորականներին, ովքեր կարգադրություններով են հանդես գալիս Իրաքի հյուսիսում տեղակայված «Բաշիքա» բազայում գտնվող կամավորականներին:

Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը, հեռախոսազրույցը տեղի է ունեցել Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքի, Ազգային անվտանգության նախարար Ֆիքրի Ըշըքի և Առողջապահության նախարար Ռեջեփ Աքդաղի կողմից ռազմաբազա այցելելու ժամանակ:

Թուրքիայի նախագահը նշել է, որ թուրք զինծառայողները, ովքեր գտնվում են «Բաշիքա» ճամբարի շրջանում, Իրաքի տվյալ շրջանում ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մի շարք հարձակումները:

Էրդողանը ուշադրություն է հրավիրել Սիրիայի հյուսիսում «Եփրատի վահան» գործողության ընթացքի վրա, որտեղ վերջին ամիսների ընթացքում ոչնչացվել է «Իսլամական պետության» մինչև 1300 ահաբեկիչ:

Թուրքիայի զինված ուժերը օգոստոսի 24-ին կոալիցիայի ինքնաթիռների աջակցությամբ սկսել էր սիրիական Ջարաբլուս քաղաքը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալներից ազատագրելու գործողությունը, որը ստացել էր «Եփրատի վահան» անվանումը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: