Հայերեն   English   Русский  

Կարեն Գրիգորյանը` Ռոկետաս դե Մար միջազգային մրցաշարի հաղթող


  
դիտումներ: 166

Հունվարի 3-8-ը Իսպանիայում անցկացվեց Ռոկետաս դե Մար միջազգային մրցաշարը, որին մասնակցեցին 25 երկրի 144 շախմատիստ, որոնց թվում` 16 գրոսմայստեր և 13 միջազգային վարպետ:


Հունվարի 3-8-ը Իսպանիայում անցկացվեց Ռոկետաս դե Մար միջազգային մրցաշարը, որին մասնակցեցին 25 երկրի 144 շախմատիստ, որոնց թվում` 16 գրոսմայստեր և 13 միջազգային վարպետ: Մասնակիցների թվում էին գրոսմայստերներ Կարեն Գրիգորյանն ու Գևորգ Հարությունյանը: Մեր շախմատիստները 9 հնարավորից վաստակեցին 7-ական միավոր և կիսեցին 1-4-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո մրցաշարի հաղթող դարձավ Կարեն Գրիգորյանը, իսկ Գևորգ Հարությունյանը գրավեց 3-րդ հորիզոնականը:
Մեր շախմատիստները զգալիորեն բարձրացրեցին նաև իրենց անհատական վարկանիշները. Գրիգորյանը 10 կետով, իսկ Հարությունյանը`23:






Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: