Հայերեն   English   Русский  

Ասադը հայտարարել է, որ պատրաստ է թողնել իշխանությունը


  
դիտումներ: 360

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հայտարարել է, որ պատրաստ է «ցանկացած հարցում» բանակցել ապստամբների հետ:

Բանակցությունները նախատեսվում է անցկացնել Ղազախստանում` Սիրիայի դաշնակից Ռուսաստանի եւ ապստամբներին աջակցող Թուրքիայի միջնորդությամբ: Ենթադրվում է, որ դրանք տեղի կունենան մինչեւ հունվարի վերջ, բայց անցյալ շաբաթ ընդդիմադիր խմբերը հայտարարել էին, որ իրենք սառեցնում են գործընթացը` ամբողջ երկրում շարունակվող կառավարական հարվածների պատճառով:

Խոսելով ֆրանսիական ԶԼՄ-ների հետ` Ասադը հայտարարել է, որ համազգային հրադադարը մի քանի անգամ խախտվել է ապստամբների կողմից:

Լրագրողի այն հարցին, թե արդյոք նա պատրաստ է թողնել նախագահի պաշտոնը, եթե ապստամբների գլխավոր նախապայմանը լինի դա, Ասադը հայտարարել է. «Այո, սակայն իմ պաշտոնը կապված է Սահմանադրության հետ»:

«Եթե ընդդիմությունը ցանկանում է քննարկել այս հարցը, ապա նրանք պետք է քննարկեն սահմանադրությունը», - ասել է նա: Ցանկացած սահմանադրական հարց պետք է դրվի հանրաքվեի, եւ ժողովուրդը պետք է ընտրի նախագահ», - ավելացրել է նա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: