Հայերեն   English   Русский  

Թաիլանդում պետական ծառայողներին կաշառակերության համար մահապատժի կենթարկեն


  
դիտումներ: 350

Թաիլանդում պետական ծառայողները, որոնց մեղավոր են ճանաչել կաշառակերության մեջ, կարող են մահապատժի դատապարտվել, եթե նրանց գործունեության հասցրած վնասը կազմում է 1 մլրդ բատ՝ 28.6 մլն դոլար։ Համապատասխան օրենսդրական փոփոխությունները հավանություն են ստացել Բարեփոխումների կառավարման ազգային կոմիտեի կողմից, հաղորդում է news.am-ը վկայակոչելով ՏԱՍՍ–ին։

Որոշման կողմ է քվեարկել կոմիտեի 162 անդամներից 155-ը։ Այդ նախաձեռնությունը հետագայում պետք է ուղարկվի կառավարությանը, խորհրդարանին եւ սահմանադրական հանձնաժողովին։ «Նախաձեռնության քննարկումը որոշ ժամանակ կպահանջի»,– ասել է կոմիտեի նախագահ Թհինապան Նակատան։

Ընդ որում, եթե վնասի չափը չի գերազանցում 28 հազար դոլարը, որպես պատիժ է սահմանվում 5 տարվա ազատազրկումը, իսկ 285 հազար դոլարի դեպքում՝ 10 տարվա ազատազրկում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: