Հայերեն   English   Русский  

10 զոհ, 22 վիրավոր` Եգիպտոսում մահապարտ ահաբեկչի հարձակման հետևանքով


  
դիտումներ: 358

Ամենաքիչը 10 մարդ է զոհվել և 22-ը վիրավորվել այսօր` հունվարի 9-ին, Եգիպտոսում` Սինայ թերակղզու հյուսիսում գտնվող Էլ-Արիշ քաղաքում մահապարտ-զինյալի հարձակման հետևանքով: Այս մասին գրում է independent-ը:

Ահաբեկիչը բեռնատարը կայանել է Եգիպտոսի անվտանգության անցակետի ներսում `ոստիկանական շենքի մոտ:

Պայթուցիկներով լցված բեռնատարով ահաբեկիչը մտել է անցակետ: Այդ մեքենան, որը աղբ տեղափոխող բեռնատար էր, ահաբեկիչները գողացել էին մի քանի օր առաջ:

Կայքը գրում է, որ հնչել են մի քանի պայթյուններ: Սև դիմակներ հագած գրոհայինները հրթիռային նռնակներ են նետել անցակետը պաշտպանող զորքերի ուղղությամբ:

Պայթյունի հետևանքով զոհվածներից 9-ը ոստիկաններ են:

10-րդ զոհի ինքնությունը դեռևս չի պարզվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: