Հայերեն   English   Русский  

Լևոն Արոնյանը կմասնակցի Tata Steel 2017 մրցաշարին


  
դիտումներ: 384

Հունվարի 13-29-ը Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում կանցկացվի Tata Steel 2017 շախմատային ավանդական փառատոնը, որի շրջանակներում կանցկացվեն երկու մրցաշարեր: Փառատոնի գլխավոր մրցաշարում հանդես կգա հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը:

Մրցաշարում Արոնյանի մրցակիցները կլինեն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, գրոսմայստերներ Ուեսլի Սոն, Սերգեյ Կարյակինը, Անիշ Գիրին, Պենտալա Հարիկրիշնան, Յան Նեպոմնյաշչին, Պավել Էլյանովը, Ռադոսլավ Վոյտաշեկը, Դմիտրի Անդրեյկինը, Ռիչարդ Ռապորտը, Վեյ Յին, Լյուկ Վան Վելին և Ադհիբան Բաշկարանը:Մրցաշարի առաջին տուրի պարտիաները կմեկնարկեն հունվարի 14-ին` Երևանի ժամանակով 16:30-ին:

Խաղային օրեր`

հունվարի 14-17, 19-22, 24, 25, 27-29:

Հանգստյան օրեր`

հունվարի 18, 23, 26:

5-րդ տուրը տեղի կունենա Ռոտերդամ քաղաքում, 10-րդը` Հառլեմում:

Խաղերի մեկնարկը Երևանի ժամանակով 16:30-ին, 5-րդ և 10-րդ տուրերինը` Երևանի ժամանակով 17:00-ին. վերջին տուրինը` Երևանի ժամանակով 15:00-ին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: