Հայերեն   English   Русский  

​Մոսկվան լրջորեն հոգնել է հաքերական հարձակումների վերաբերյալ մեղադրանքներից. Պեսկով


  
դիտումներ: 412

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան լրջորեն հոգնել է հաքերական հարձակումների վերաբերյալ մեղադրանքներից: Գրում է Russian.rt.com-ը:

Նրա խոսքով` Միացյալ Նահանգների ներկայացուցիչների զեկույցը կախարդների որս է հիշեցնում:

«Այսպես ասենք, մենք արդեն լրջորեն հոգնել ենք այդ մեղադրանքներից: Գիտեք, դա արդեն իսկապես ամբողջությամբ կախարդների որս է հիշեցնում: Մենք հասկանում ենք, որ մեր ամերիկացի գործընկերներն իրենց պատմության տարբեր շրջաններում նման կախարդների որս են իրականացրել: Մենք հիշում ենք պատմության այդ փուլերը: Մենք գիտակցում ենք նաև, որ այնուհետև դրանք ավելի սթափ փորձագետներով կփոխարինվեն, որոնք ավելի շատ կողմ կլինեն երկխոսության կայացմանը, քան նման հուզական հարձակումներին», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Պեսկովի խոսքերը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: