Հայերեն   English   Русский  

Ձերբակալություններ Փարիզում.Քիմ Քարդաշյանի կողոպուտի գործում առաջխաղացում կա


  
դիտումներ: 514

Ֆրանսիայոմ ձերբակալել են Քիմ Քարդաշյանին կողոպտման մեջ կասկածվողներին : Մոտավորապես 20մարդ, հաղորդում է տեղական մամուլը: 2016 թվականի հոկտեմբերին ամերիկյան դերասանուհի և ֆոտոմոդել Քիմ Քարդաշյանից գողացան 10 միլիոն եվրո արժողությամբ զարդեր:

Ամեն ինչ,որ կապված է Քիմ Քարդաշյանի հետ, հայտնվել է թերթերի առաջին էջերում:Հատկապես վերջերս տեղի ունեցած կողոպուտը: Քարդաշյանը նույնիսկ հույս չուներ գտնել զարդերը: Ռումբի պայթյունի էր նման 17 մարդու ձերբակալությունը, որոնց մեջ են անմիջական կողոպուտի մասնակիցներ:

Հունվարի 9-ին Ֆրանսիայի տարբեր շրջաններում ոստիկանության զանգվածային գործողությունների շնորհիվ հայտնաբերվել են փողեր,փաստաթղթեր: Խուզարկություններ են Փարիզի տներում ոսկերչական խանութներում:

Իշխանությունները հաղորդել են, որ կողոպտիչների հետքի վրա են ընկել ԴՆԹ-ի շնորհիվ: Այն թողել էին Քարդաշյանին կապկպած ժապավենի վրա և մի գողացված զարդի, որը գցել էին փողոցում: Պարզվում է, որ ԴՆԹ-ն ոստիկանությանը հայտնի Ֆրանսիայի քրեական աշխարհի ղեկավարներից մեկին է պատկանում:

Le Poiմ:nt ("Лё Пуан") պարբերականին հաջողվել է հայտնաբերել անսպասելի մանրամասներ: Բանդայի կազմը խայտաբղետ է և կարծես ընտրովի:

Կազմակերպիչը Ալժիրից է: Մասնակիցներից ամենաավագը72 (!)տարեկան: Ձերբակալվածների մեջ գնչուական համայնքից երեք կին կա:

Տվյալներ կան,որ գողացված արժեքները ուղարկվել են բելգիական Անտվերպեն, աշխարհի ադամանդի առևտրի կենտրոններից մեկը:

Սա հակասում է նախկին վարկածին, որ կողոպտիչները կարող են լինել Քիմ Քարդաշյանի ընտանիքի շրջապատից: Այդ վարկածը առաջ էր քաշում Քիմի նախկին թիկնապահը:

"Այս գործում հայտնի են դառնում ավելի շատ փաստեր: Եվ ինչքան շատ բան եմ ես իմանում, այնքան համոզվում եմ, որ դա արել են մեր մարդիկ; Դա են վկայում նրանց ընտրած վայրը, մանրամասները, որ նրանք գիտեին: Նրանք մանրամասն գիտեին ուր գնալ, որտեղ փնտրել զարդերը, իսկ թիկնապահների մեծ մասը այդ ժամանակ քույրերի հետ էր", — վկայություն է տվել Քիմի նախկին թիկնապահ Ստիվ Ստանուլիսը:

Կարճ տեսաժապավենը, որտեղ Քիմ Քարդաշյանը արցունքն աչքերին պատմում է կատարվածի մասին, ցույց են տալիս ամերիկյան բոլոր հեռուստաալիքներով:

"Ես մտածում էի, որ նրանք մեջքիս կրակեն,փախչելու տեղ չկար", — հայտարարել է ֆոտոմոդելը:.

Միչև հիմա Քարդաշյանը դժվարությամբ է հիշում դեպքը, ասում է դեռ ցնցված է: Ամեն ինչ կատարվել է հոկտեմբերի 2-ից լույս 3 -ի գիշերը: Ոստիկանության շորերով ու դիմակներով հինգ կողոպտիչ ներխուժել են Փարիզի իններորդ թաղամասում գտնվող ՛՛Դյո Պուրտուլե՛՛մասնավոր վիպ հյուրանոց, որտեղ ապրում էր Քիմը այդ ժամանակ ՝մասնակցելու ֆրանսիական Նորաձևության շաբաթին:

Զենքի սպառնալիքով, նրանք ստիպել են դռնապանին ցույց տալ աստղի սենյակը: Հանցագործները կապկպել են Քիմին ու փակել լողարանում: Գողացել են մոտ հինգ միլիոն եվրո արժողությամբ զարդատուփ թանկարժեք զարդերով և մոտ չորս միլիոն արժողությամբ մատանի, նաև փող և երկու բջջային հեռախոս:

Կողոպուտից անմիջապես հետո Քիմը վերադարձավ ԱՄՆ և վարձեց 20 թիկնապահ: Առայժմ մոդելը մեկնաբանություններ չի անում: Իշխանությունները ասում են, որ մոտ ժամանակները այդ գործում վերջակետ կդրվի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: