Հայերեն   English   Русский  

Թուրքիայում ոստիկանների հետ բախման արդյունքում պատգամավորներ են վիրավորվել


  
դիտումներ: 622

Անկարայում` Թուրքիայի խորհրդարանի դիմաց, սահմանադրական փոփոխությունների դեմ ուղղված բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանների հետ բախման արդյունքում ակցիայի մասնակից 2 պատգամավոր մարմնական վնասվածքներ է ստացել:

Այս մասին, հայտնում է թուրքական demokrathaber.org-ը:


Անկարայի իրավաբանների ասոցացիայի, Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության (CHP) կոչով, այսօր Թուրքիայի խորհրդարանի դիմաց շուրջ 100 հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ բողոքի ակցիա է իրականացվել:

Ակցիան դադարեցնելու վերաբերյալ ոստիկանների հորդորներին չհետևած ցուցարարների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախման արդյունքում Ժողովրդա-հանրապետական կուսակցության Անկարայից ընտրված պատգամավոր Նեջադի Յըլմազը և մեկ այլ պատգամավոր տարբեր մարմնական վնասվածքներ են ստացել:

Խորհրդարանի դիմաց կազմակերպված ակցիայի իրականացման համար Անկարայի ոստիկանությունը նախապես թույլտվություն չէր տվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: