Հայերեն   English   Русский  

Թուրքիայի նախագահը Հունաստանի վարչապետի հետ քննարկել է Կիպրական հարցը


  
դիտումներ: 194

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ, որի ընթացքում քննարկել է Ժնևում Կիպրական հարցի շուրջ տեղի ունեցող բանակցությունները:

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը, հեռախոսազրույցի ընթացքում զրուցակիցները ընդգծել են դրական արդյունքի հասնելու համար կողմերի կառուցողական մոտեցման անհրաժեշտությունը:

Հունվարի 9-ին Ժնևում մեկնարկել են Կիպրական հարցի շուրջ բանակցություններ, որին մասնակցում են կղզու հունական համայնքի ղեկավար Նիկոս Անաստասիադիսն ու Հյուսիսային Կիպրոսի նախագահ Մուսթաֆա Աքընջին: Բանակցություններն ավարտվելու են հունվարի 11-ին, և ակնկալվում է, որ այդ ժամանակ ներկայացվելու է խնդրի լուծման ճանապարհային քարտեզ:

Հունվարի 12-ին նախատեսված է անցկացնել միջազգային կոնֆերանս, որին մասնակցելու են երաշխավոր երկրների՝ Թուրքիայի, Հունաստանի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները: Ակնկալվում է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամների կողմից հավանության դեպքում կոնֆերանսին կմասնակցեն նաև այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: