Հայերեն   English   Русский  

«Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի ռեկտոր է ընտրվել Գագիկ Գալստյանը


  
դիտումներ: 1122

«Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան»-ում տեղի է ունեցել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարել է Երևանի քաղաքապետ, «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տարոն Մարգարյանը:

Օրակարգում ընդգրկված «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության հարցի քննարկման ընթացքում նշվել է, որ սահմանված ժամկետում ռեկտորի թափուր պաշտոնի համար դիմել է մեկ թեկնածու՝ Գագիկ Գալստյանը, ով համալսարանի ռեկտորի պաշտոնակատարն է: Վերջինս, խորհրդի անդամներին հակիրճ ներկայացնելով համալսարանի զարգացման հայեցակարգը, նշել է, որ ԲՈՒՀ-ը, ընդլայնելով միջազգային համագործակցության շրջանակները, կշարունակի կյանքի կոչել նախանշված բոլոր ծրագրերն ու, պահպանելով գիտակրթական ոլորտում ամրագրված ձեռքբերումները, պատրաստել շուկայում պահանջարկ ունեցող որակյալ մասնագետներ:

Այնուհետ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 30 անդամների փակ, գաղտնի քվեարկությամբ Գագիկ Գալստյանը միաձայն ընտրվել է «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի ռեկտոր:

Ամփոփելով հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը՝ Տարոն Մարգարյանը շնորհավորել է Գագիկ Գալստյանին ռեկտորի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ ու մեկ անգամ ևս վստահեցրել, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում կշարունակի անել հնարավորը ԲՈՒՀ-ի առջև ծառացած խնդիրները լուծելու և ձեռնարկվող ծրագրերին աջակցելու ու կյանքի կոչման գործում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: