Հայերեն   English   Русский  

ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունեց Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելին


  
դիտումներ: 342

Հունվարի 9-ին ՀՀ ԱԳՆ-ում նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունեց Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելին:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Եվրամիության հետ Հայաստանի գործընկերային հարաբերություններին, ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցային գործընթացին, շարունակվող ոլորտային երկխոսությանը և այլ հարցերի: Պատգամավորի խնդրանքով ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրեց ԵՄ-Հայաստան հարաբերությունների ներկայիս մակարդակը և զարգացման հեռանկարները:

Ընդգծվեց նաև ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգային հարցերի հետևողական իրականացման ու դրանց հանդեպ գործադիր և օրենսդիր մակարդակներում մշտական աջակցության ցուցաբերման անհրաժեշտությունը:

Արցախի դեմ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի հետևանքների վերացման ու բանակցային գործընթացի առաջ մղման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից գործադրվող ջանքերի համատեքստում երկուստեք կարևորվեց հիմնախնդրի վերաբերյալ Եվրոպական խորհրդարանում և եվրոպական հանրային կարծիքում իրազեկվածության բարձրացումը:

Մտքեր փոխանակեցին նաև տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումների շուրջ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: