Ֆուտբոլի Աշխարհի առաջնություն. ՖԻՖԱ-ն ընդլայնել է մրցակցող թիմերի քանակը
դիտումներ: 366
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությանը մասնակցող թիմերի թիվն ընդլայնվել է՝ 32-ի փոխարեն դառնալով 48:
Փոփոխությունը ուժի մեջ կմտնի 2026 թվականի մրցաշարից սկսած:
ՖԻՖԱ-ի անդամները Ցյուրիխում երեքշաբթի կայացած հանդիպման ընթացքում միաձայն քվեարկել են հօգուտ փոփոխության:
ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն է կանգնած այս նախաձեռնության հետևում: Նա նշում է, որ Աշխարհի առաջնությունը պետք է «ավելի ընդգրկուն» լինի: