Հայերեն   English   Русский  

Քրիշտիանու Ռոնալդուն ճանաչվեց տարվա լավագույն ֆուտբոլիստ


  
դիտումներ: 226

Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն ՖԻՖԱ-ի վարկածով ճանաչվել է 2016 թվականի լավագույն ֆուտբոլիստ։

Ռոնալդուն 2016-ին «Ռեալի» հետ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը և դարձել է մրցաշարի լավագույն ռմբարկու (16 գոլ), դարձել է ՈւԵՖԱ-ի սուպերգավաթակիր, հաղթել է Աշխարհի ակումբային առաջնությունում: Նա Պորտուգալիայի հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի չեմպիոն

Տարվա լավագույն ֆուտբոլիստի քվեարկությունում երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Ֆրանսիայի հավաքականի և «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: