Հայերեն   English   Русский  

Տարբեր երկրներում ամենահայտնի ձմեռային ապուրները


  
դիտումներ: 1718

Մարդիկ սկսել են ապուր պատրաստել դեռևս 20 հազար տարի առաջ` ավելի վաղ, քան երբ մարդը սկսել է պատրաստել առաջին կավե ամանները: Իսկ ցուրտ ձմեռային օրերին ոչինչ այնպես չի վերականգնում ուժերը և ջերմացնում հոգին, ինչպես համեղ ապուրը: Այդ ճշմարտությունը հայտնի է աշխարհի գրեթե բոլոր ծայրերում, որտեղ ձմեռ գոյություն ունի:

Հոլանդական ոլոռով ապուր

Նիդեռլանդներում ճանապարհորդելով` հնարավոր չէ ոլոռով ապուր չփորձել (erwtensoep): Սակայն այն հիմնականում տղամարդկանց համար նախատեսված ապուր է համարվում: Հոլանդացիներն իրենց հավանությունն արտահայտում են նրանով, որ աղմուկով չփչփացնելով` վայելում են ապուրը, իսկ այնուհետև ձեռքերով խփում իրենց ծնկներին և հիացմունքով գոռում, որ ապուրը չափազանց համեղ է:

ձմեռային ապուրներ






Չիլիական կասուելա

Կասուելան (իսպաներեն կաթսա է նշանակում) Չիլիում ամենատարածված ազգային կերակուրն է: Համարվում է, որ այն արտացոլում է չիլիացի ժողովրդին, քանի որ ներառում է բոլոր այն բույսերը, որոնք դարեր շարունակ մապուչե հնդկացիները (Չիլիի բնիկ ցեղերը) մշակել են (եգիպտացորեն, կարտոֆիլ և դդում) և տավարի միս, որը Հարավային Ամերիկայում հայտնվել է իսպանացի կոնկիստադորների (նվաճողներ) հետ:

ձմեռային ապուրներ









Պորտուգալական շչի

Պորտուգալիայի բնակիչները ձմռան գալուստը դիմավորում են կանաչ շչիով: Դա այնքան սիրված ապուր է, որ Պորտուի և Լիսաբոնի շուկաներում հնարավոր է արկղերով մանր կտրատված կանաչ կաղամբ տեսնել, որն արդեն պատրաստ է, որպեսզի եռացրած ջրով լի կաթսայի մեջ եփվի:

ձմեռային ապուրներ









Շուրպա

Շուրպան մսից պատրաստված ապուր է, որը գլխավորապես տարածված է Արևելքի երկրներում: Սակայն տարբեր երկրներում այն տարբեր անվանումներ ունի` չորպա, շորպա, սորպա, տարածված է նաև Մոլդովայում և Բալկաններում, որտեղ ապուրը չորբա է կոչվում: Այս ապուրի պատրաստման համար ան հրաժեշտ բաղադրիչներն են գառան միսը, կարտոֆիլը, սոխը, լոլիկը, քաղցր և կծու պղպեղը, գազարը, կանաչին, և համեմունքները:

ձմեռային ապուրներ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: