Հայերեն   English   Русский  

Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշար. երկրորդ տուր


  
դիտումներ: 260

Տեղի ունեցան Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի երկրորդ տուրի հանդիպումները:

Շրջանային մրցաշարի երկրորդ տուրի կենտրոնական մրցախաղում միմյանց դեմ մրցում էին առաջատարներ Լևոն Բաբուջյանն ու Դմիտրի Գորդիևսկին: Պարտիայում ուժեղ գտնվեց սև խաղաքարերով խաղացող Գորդիևսկին, ով այս հաղթանակի շնորհիվ սկսեց միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տուրում Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի 2016 թվականի հաղթող Դավիթ Պառավյանը հաղթանակ տոնեց Վահե Բաղդասարյանի նկատմամբ:

Մրցաշարում ամենաբարձր գործակից ունեցող Ստանիսլավ Բոգդանովիչն էլ հաղթեց Հովիկ Հայրապետյանին: Ռոբերտ Աղասարյան-Արամ Հակոբյան, Վոյտեխ Պլատ-Արման Միքայելյան պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:

Այսպիսով երկու տուրից հետո Դմիտրի Գորդիևսկին վաստակել է 2 միավոր և մեկ միավորով առաջ անցել 2-8-րդ հորիզոնականները կիսող 7 շախմատիստներից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: