Հայերեն   English   Русский  

Քաղաքապետը հանձնարարել է հետևել կրթամշակութային և ուսումնական հաստատություններում համապատասխան ջերմային ռեժիմի պահպանմանը


  
դիտումներ: 1601

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած այս տարվա աշխատանքային առաջին խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ տոնական օրերին իրականացվել է շուրջօրյա հսկողություն՝ մայրաքաղաքի կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների ջեռուցման և ջրամատակարարման համակարգերի նկատմամբ:

Նշվել է, որ վերոնշյալ բոլոր հաստատությունների ջեռուցման համակարգերն աշխատել և աշխատում են անխափան: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել հսկողությունը վերոնշյալ հաստատությունների ջեռուցման համակարգերի անխափան շահագործման նկատմամբ՝ հետևելով, որ տեղերում մշտապես ապահովված լինի համապատասխան ջերմային ռեժիմը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: