Հայերեն   English   Русский  

Աթենքի բնակարանում հայտնաբերվել է բարձրաստիճան ռուս դիվանագետի դի


  
դիտումներ: 186

Հունական ոստիկանությունը Աթենքում Ռուսաստանի դեսպանատան բարձրաստիճան դիվանագետի բնակարանում հայտնաբերել է վերջինիս դին: Ոստիկանության աշխատակիցների հաղորդմամբ՝ նախնական տվյալներով նա մահացել է բնական մահով:

54-ամյա Անդրեյ Մալանինի մարմինը հայտնաբերվել է բնակարանի բաղնիքում դեսպանատան մեկ այլ աշխատակցի կողմից:

Ըստ դեսպանատան կայքի պարոն Մալանինը հյուպատոսական բաժնի ղեկավարն էր:

Ոստիկանությունը հետաքննություն է սկսել: Սակայն նշվում է, որ մարմնի վրա բռնության հետքեր չկան, և սպանության նշանները բացակայում են:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: