Հայերեն   English   Русский  

Թուրքիայում քրդամետ HDP-ն բոյկոտում է մեջլիսում սահմանադրական փոփոխության քվեարկությունը


  
դիտումներ: 1320

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) խոսնակ Այհան Բիլգենը հայտարարել է, որ Թուրքիայի Ազգային մեծ ժողովում իրականացվելիք սահմանադրական փոփոխություններին միտված քվեարկությանը կուսակցությունը չի մասնակցելու՝ այդ կերպ բոյկոտելով այն:

Ինչպես հաղորդում է «Ակոս» թերթը, Բիլգենը իրենց այս որոշումը հիմնավորել է նրանով, որ կուսակցության երկու համանախագահներն ու 8 պատգամավորներ դեռևս գտնվուն եմ անազատության մեջ և զրկված են իրենց գործունեությամբ զբաղվելու հնարավորությունից:

Հիշեցնենք, որ 2016 թ-ի նոյեմբերի 4-ին Թուրքիայի դատախազությունը ձերբակալել էր Ժողովուդների դեմոկրատական կուսակցությունից 12 պատգամավորների, այդ թվում՝ դրա համանախագահներ Սելահեթթին Դեմիրթաշին և Ֆիգեն Յուքսեքդաղին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: