Հայերեն   English   Русский  

Կլաուդիո Ռանիերին ճանաչվեց տարվա լավագույն մարզիչ


  
դիտումներ: 284

«Լեսթեր»-ի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին ճանաչվել է 2016 թվականի լավագույն մարզիչ:

Մրցանակի մյուս հավակնորդներն էին Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն ու Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդո Սանտուշը:

Տարվա լավագույն կին մարզիչ ճանաչվեց Սիլվիա Նայթը` Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզիչը, ով թիմի ղեկին դարձավ Օլիմպիական խաղերի չեմպիոն:

Տարվա լավագույն թիմի կազմում ընդգրկվեցին Մանուել Նոյերը, Դանի Ալվեսը, Խերարդ Պիկեն, Սերխիո Ռամոսը, Մարսելոն, Լուկա Մոդրիչը, Թոնի Կրոսը, Անդրես Ինիեստան, Մեսսին, Լուիս Սուարեսը և Ռոնալդուն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: