Հայերեն   English   Русский  

​Բարբարա Սթրեյզանդը` Մերիլ Սթրիփի հասցեին Դոնալդ Թրամփի հնչեցրած քննադատության մասին


  
դիտումներ: 232

The Hollywood Reporter պարբերականի փոխանցմամբ` երգչուհի և դերասանուհի Բարբարա Սթրեյզանդը ամոթալի է անվանել ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի` Մերիլ Սթրիփի հասցեին հնչեցրած քննադատությունը: Գրում է Gazeta.ru.-ն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ կինոմատոգրաֆի ոլորտում ունեցած մեծ ավանդի համար «Ոսկե գլոբուս» մրցանակի արժանացած Մերիլ Սթրիփը մրցանակաբաշխության շրջանակներում խիստ քննադատության էր ենթարկել Դոնալդ Թրամփին:

Իսկ նորընտիր նախագահն իր հերթին Սթրիփին Հիլարի Քլինթոնի «երկրպագուհի» և «գերագանահատված» դերասանուհի էր անվանել:

Սթրեյզանդի խոսքով` նա ամբողջովին համաձայն է Սթրիփի հետ:

«Մեզ այս աշխարհում առավել անհրաժեշտ են բարություն և հասարակ բարոյականություն», - ընդգծել է դերասանուհին:

Բացի այդ նա լիովին ամոթալի է անվանել այն, թե ինչպես է Թրամփն արձագանքում, թե ինչպես է վիրավորում բոլոր նրանց, ովքեր համաձայն չեն իր հետ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հայտնի հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին ևս իր աջակցությունն է հայտնել դերասանուհի Մերիլ Սթրիփին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: