Հայերեն   English   Русский  

Քաբուլում կրկնակի պայթյունի հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվել


  
դիտումներ: 433

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում գտնվող երկրի խորհրդարանի շենքի հարևանությամբ իրականացված կրկնակի պայթյունի հետևանքով 21 մարդ է զոհվել: Գրում է Russian.rt.com-ը:

Ինչպես հայտնում է Sky News հեռուստաընկերությունը, իրականացված պայթյունների հետևանքով ևս 45 քաղաքացի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել:

Տեղական լրատվամիջոցների տարածած հաղորդագրության համաձայն` տուժածների շարքերում նաև կին խորհրդարանական է եղել:

Տվյալ պահին որևէ ահաբեկչական խմբավորում դեռևս չի ստանձնել իրականացված ահաբեկչության պատասխանատվությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: