Հայերեն   English   Русский  

ԵԱՏՄ երկրներում ծխախոտի տուփերի վրա սարսափեցնող նկարների պատկերումը պարտադիր կդառնա


  
դիտումներ: 548

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում այս տարվա մարտի կեսերից ծխախոտի տուփերի վրա կհայտնվեն սարսափեցնող նկարներով և ծխելու վտանգի մասին նախազգուշացնող նկարներ ու գրառումներ:

Ինչպես տեղեկացրին ԵԱՏՄ մամուլի ծառայությունից, ԵԱՏՄ համապատասխան տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ կմտնի 2017թ-ի մարտի 17-ին:

«Արտադրողները, ներկրողները և վաճառողները երեք ամսից էլ քիչ ժամանակ ունեն ԵԱՏՄ համապատասխան տեխնիկական կանոնակարգին համաձայն տուփերով վաճառքին անցնելու համար»,- ասված է ԵԱՏՄ հաղորդագրության մեջ:

Նկարներն ու համապատասխան գրառումները կարող են տեղ գտնել նաև թղթիկների վրա, որոնք կդրվեն տուփերի մեջ և կհիշեցնեն ծխելու վնասակարության մասին: Նկարները պետք է պատկերեն մարդկային օրգաններ, որոնք վնասվել են ծխելուց, ինչպես օրինակ պարոդոնտոզով, փտախտով և քաղցկեղով խոցված օրգաններ: Առանց նմանատիպ տուփերի կամ ներդիրների ծխախոտի վաճառքը լիովին կարգելվի 2017թ-ի նոյեմբերի կեսերից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: