Հայերեն   English   Русский  

Պենտագոն. «ԻՊ օրերը Մոսուլում հաշված են»


  
դիտումներ: 104

Իսլամական պետությունը Մոսուլում «բոլոր կողմերից շրջապատված է» բարձրակարգ զինյալներով: Այս մասին լրագրողներին հայտնել է Պենտագոնի մամուլի խոսնակ կապիտան Ջեֆ Դևիսը:

«Նրանց օրերն այնտեղ, մասնավորապես Արևելյան Մոսուլում, հաշված են, և նրանք սկսում են գիտակցել դա», - հավելել է կապիտանը:

ԱՄՆ-ի գլխավորած ԻՊ-ի դեմ գործող կոալիցիան իրականացրել է յոթ օդային հարվածներ վերջին 24 ժամվա ընթացքում՝ աջակցելով տեղական ուժերին: Բացի այդ կոալիցիան վերջերս կրկնապատկել է տեղում աշխատող խորհրդականների թիվը՝ հասցնելով այն 450-ի:

Հիշեցնենք, որ ԻՊ-ը գրավել էր Մուսուլը 2014 թ.:

Քաղաքը վերագրավելու փորձերը հանդիպում են կատաղի դիմադրության, և կոալիցիոն ուժերին չհաջողվեց մինչեւ 2016 թվականի վերջը հասնել ծրագրված նպատակին: Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադին ասել է, որ առնվազն երեք ամիս կպահանջվի, որպեսզի ԻՊ-ն ամբողջովին հեռացվի Իրաքից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: