Հայերեն   English   Русский  

Քաղաքացիական հասարակությունը կոչ է երել ԵԽԽՎ-ին սառեցնել ադրբեջանական պատվիրակության ձայնի իրավունքը


  
դիտումներ: 107

Քաղաքացիական հասարակության մի խումբ ակտիվիստներ ընդունել են ԵԽԽՎ-ի անդմաներին ուղղված կոլեկտիվ դիմում վեհաժողովի ձմեռային նստաշրջանի նախօրեին: Այս մասին հաղորդում է ադրբեջանական «Կոնտակտ» լրատվական կայքը:

Նրանք Վեհաժողովին կոչ են արել հետաքննել ԵԽԽՎ-ում քաղաքական կոռուպցիայի փաստերը, որոնք հայտնի են դարձել Վեհաժողովի նախկին փոխնախագահ Լուկա Վոլոնտեի դեմ Իտալիայում հարուցված քրեական գործից և «Եվրոպական կայունության նախաձեռնության» (European Stability Initiative – ESI) կողմից «Խավիարային քաղաքականություն-2» զեկույցի հրապարակումից հետո:

Կոլեկտիվ դիմումում հշեցվում է, որ Միլանի դատախազությունը մեղադրել է Վոլոնտեին ադրբեջանցի պատագամավորներ Էլհան Սուլեյմանովի և Մուսլիմ Մամեդովի կողմից ընդհանուր առմամբ 2.39 մլն եվրո կաշառք ստանալու մեջ: ԵԽԽՎ-ի ստորագրահավաքի հեղինակները կոչ են անում Վեհաժողովից անհապաղ հեռացնել այդ պատգամավորներին և նրանց նկատմամբ հետաքննություն սկսել:

Դրա հետ մեկտեղ, կոչ է արվում անմիջապես սառեցնել ադրբեջանական պատվիրակության ձայնի իրավունքը: Դիմումի հեղինակները կարծում են, որ 2013թ. հունվարի նստաշրջանում Քրիստոֆ Շտրասերի՝ Ադրբեջանում քաղբանտարկյալների վերաբերյալ զեկույցի քվեարկության արդյունքները, որը ձախողվել է, չեն կարող լեգիտիմ համարվել, քանի որ «Խավիարային քաղաքականություն-2» զեկույցից պարզ է դարձել, որ պատգամավորների կաշառք տալու նպատակը եղել է Շտրասերի զեկույցի ընդունումը թույլ չտալը:

2014թ.-ի ամռանը ԵԽԽՎ-ի՝ մարդուն իրավունքների և իրավական հարցերով կոմիտեն «Եվրոպայի խորհրդում Ադրբեջանի ներկայացուցչությունը. մարդու իրավունքների ոլորտում ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել» թեմայով զեկույցի նախապատրաստման մասին որոշում էր կայացրել, և այդ հարցի շուրջ բանախոս էր նշանակվել: Սակայն մինչ օրս այդ ուղղությամբ որևէ աշխատանք չի տարվել:

Ավելին, ո՛չ այդ բանախոսը, ո՛չ էլ Մոնիթորինգի հանձնաժողովը մինչ օրս Ադրբեջանում ակտիվիստներ Գիյաս Իբրահիմովի և Բայրամ Մամեդովի կալանավորման և անմարդկայնին վերաբերմունքի արժանանալու առնչությամբ որևէ արձագանքով հանդես չեն եկել, թեև ԵՄ-ն անհանգստություն էր հայտնել այդ ակտիվիստների խոշտանգումների շուրջ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: