Հայերեն   English   Русский  

​Օբամայի վարչակազմը աշխարհը կործանելու համար 9 օր ունի. Մարիա Զախարովա


  
դիտումներ: 331

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ԱՄՆ-ի գործող նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի գործողությունները: Գրում է Russian.rt.com-ը:

«Յուրաքանչյուր օր ընթերցում եմ Վաշինգթոնի նորությունները` նոր պատժամիջոցներ Ռուսաստանի նկատմամբ, սիրիացի հանցագործներին դյուրակիր ՀՕՊ համակարգերի մատակարարում, լիովին անիմաստ, սակայն արտաքին քաղաքականության բոլոր ուղղություններով վնասակար գործողություններ: Աստված աշխարհը ստեղծեց 7 օրվա ընթացքում: Օբամայի վարչակազմը 2 օր ավել ունի, որպեսզի այն կործանի», - համապատասխան գրառում Զախարովան կատարել է ֆեսբուքյան իր էջում:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ում վարչակազմի գործողությունները որպես ամոթալի էին որակել, որն ամեն կերպ փորձում է առավելագույնս վատթարացնել Մոսկվայի հետ հարաբերությունները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: