Հայերեն   English   Русский  

«Ժամանակ». ՀՀԿ-ի կանայք դեմ են Արփինե Հովհաննիսյանին. նրանք կբողոքեն Սերժ Սարգսյանին


  
դիտումներ: 481

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ խորհրդի առաջիա նիստում, որը կկայանա Սերժ Սարգսյանի հունվարի 13-ին արձակուրդից վերադառնալուց հետո, ըստ էության, կուրվագծվի ՀՀԿ ցուցակի նախնական պատկերը:

Ի դեպ, հենց այս նիստից հետո ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել եւ նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:

ՀՀԿ կանայք դեմ են, որ տակավին նորաթուխ ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը դառնա ցուցակի առաջին կին թեկնածուն: Ի դեպ, Հանրապետականի ներսում անցկացված հարցումներով էլ ամենաբարձր վարկանիշն ունի հենց Արփինե Հովհաննիսյանը:

Բացի դրանից՝ Արփինե Հովհաննիսյանը վայելում է նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանի հովանավորությունը: Հենց նրա պնդմամբ՝ ցուցակի առաջին կին թեկնածուն կլինի Արփինե Հովհաննիսյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: