Հայերեն   English   Русский  

«Փաստ». «Բանանի արքա» Միհրան Պողոսյանի «աճպարարությունը»


  
դիտումներ: 600

«Փաստ» թերթը գրում է. «Բանանի շուկայի ազատականացման շուրջ վերջին ամիսներին տարվող լայն քարոզը, պարզվում է, այնքան էլ չի համապատասխանում իրականությանը:

Բանն այն է, որ, ըստ «Փաստի» տեղեկությունների, բանանի մենաշնորհին տիրապետող գեներալ Միհրան Պողոսյանը հասցրել է գրանցել մի քանի, այսպես կոչված, ֆեյք–ընկերություններ, որոնք նույնպես զբաղված են բանանի ներկրմամբ:

Նավով Վրաստան հասած, Միհրան Պողոսյանին պատկանող ահռելի քանակի բանանը իր եւ իրեն պատկանող այս ֆեյք–ընկերությունների ավտոմեքենաներով տեղափոխվում է Հայաստան:

Եվ տպավորություն է ստեղծվում, թե բանան են ներկրում բազմաթիվ ընկերություններ: Իսկ իրականում այդ ողջ խմբաքանակը «հանգրվանում է» Պողոսյանի բանանի պահեստներում:

Իհարկե, որոշ ընկերություններ իսկապես բանան են ներկրում:

Բայց հիմնականում Միհրան Պողոսյանը, իր ֆեյք–ընկերությունների շնորհիվ, շարունակում է իշխող դեր խաղալ այս գործում:

Քանի դեռ մենաշնորհների հարցը ֆեյք–ընկերություններն են լուծում, ապա մեր տնտեսությունն էլ «ֆեյք–տնտեսություն» կմնա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: