Հայերեն   English   Русский  

Կինը դանակահարել է սիրելիին՝ իր ֆրին ուտելու համար


  
դիտումներ: 190

Այս պատմությունը չափազանց ծիծաղելի է հնչում իրական լինելու համար, սակայն փաստն այն է, 34-ամյա Դայան Մարգարեթ Քլայթոնի և նրա ընկերոջ՝ Սիմոն Հիլի միջև կարտոֆիլի ֆրիի համար սկսված վիճաբանությունը այնքան թեժ է եղել, որ ավարտվել է դանակահարությամբ:

Ինչպես գրում է METRO-ն, Անգլիայի Լանկաշիր կոմսության Բլեկբերն քաղաքից Դայանը սիրելիի հետ գնացել էր իր ընկերներից մեկի տուն հյուր՝ համտեսելու տնական ֆրի և ըմպելիքներ:

Վեճը սկսել է նրանից, թե ով է կերել ամբողջ ֆրին և հասել անհավատալի չափերի, երբ կինը հասկացել է, որ տղամարդն է կերել այն:

Վիճաբանությունը շարունակելու փոխարեն՝ կինը գնացել է խոհանոց, բերել դանակն ու հարվածել ընկերոջ ուսին:

Գործն այժմ դատարանում է: Քլայթոնը նշել է, որ ոչ սթափ վիճակում է գտնվել և դեպքի մասին լավ չի հիշում: Նրան դատապարտել են 26 շաբաթվա ազատազրկման:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: