Հայերեն   English   Русский  

​Դոնալդ Թրամփը կոչով է հանդես եկել


  
դիտումներ: 111

The New York Times պարբերականի փոխանցմամբ` Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել ԱՄՆ-ի կոնգրեսին չեղարկել Obamacare պարտադիր բժշկական ապահովագրության ծրագիրը: Գրում է Russian.rt.com-ը:

Ընդունված բարեփոխումների փոխարեն Դոնալդ Թրամփն առաջարկում է այլ ամերիկյան օրենք ընդունել:

Փոփոխություններն իրականացնել ԱՄՆ-ի նորընտիր առաջնորդը մտադիր է մոտակա ժամանակներս` կոնգրեսում հաջորդ շաբաթ քվերակություն անցկացնելով:

«Obamacare-ը աղետ էր», - ընդգծել է Թրամփը:

Ավելի վաղ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել էր, որ Թրամփի առաջին գործողությունը նախագահի պաշտոնում կլինի պարտադիր բժշկական ապահովագրության չեղասրկումը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: