Հայերեն   English   Русский  

Ողբերգական դեպք Երևանում. երկու երեխաների 38-ամյա հորը հայտնաբերել են չգործող մանկապարտեզում կախված վիճակում


  
դիտումներ: 332

Երեւանում, այսօր՝ հունվարի 11-ի առավոտյան, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երեւանում. ժամը 09։00-ի սահմաններում քաղաքացիների կողմից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Եղիշե Թադեւոսյան նրբանցք 6-րդ շենքի հարեւանությամբ գտնվող, սակայն չգործող մանկապարտեզի գլխավոր մուտքի դռնից տղամարդու դի կա կախված։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ կախվածը Սյունիքի մարզի բնակիչ, 38-ամյա Աբրահամ Աղայանն է։ Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաեւ Opel մակնիշի տաքսի ավտոմեքենա։

Ա. Աղայանը վարձակալական հիմունքներով բնակվում էր Շենգավիթ վարչական տարածքում, ամուսնացած էր, խնամքին ուներ 2 երեխա եւ աշխատում էր որպես անհատ տաքսիստ։

Պարզվել է, որ Ա. Աղայանը կախվել է տաքսու մեջ օգտագործվող ամրագոտիով։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: