Հայերեն   English   Русский  

Սառնամանիքի հետևանքով Թուրքիայում աշտարակը վերածվել է սառցե քանդակի


  
դիտումներ: 192

Թուրքիայում գրանցված ուժեղ ցուրտը կաթվածահար է արել երկիրը: Թուրքիայի արևմուտքում սառնամանիքի հետևանքով ջրամղիչ աշտարակը վերածվել է սառցե քանդակի:

Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը, Վան նահանգի Սարըքյոյ շրջանում գտնվող 20 մետր բարձրություն ունեցող աշտարակը, չդիմանալով 20 աստիճան ցրտին, ճաքել է, իսկ դրանից դուրս եկած ջուրը սառել է՝ կառույցին հետաքրքիր տեսք տալով:

Սառնամանիք Թիֆլիսում

Ըստ թուրքական գործակալության՝ Արևելյան Անատոլիայի (Արևմտյան Հայաստան) նահանգներում սառել են լճակներն ու ջրվեժները, ինչը ձմեռային զբոսաշրջության երկրպագուների շրջանում հետաքրքրություն է առաջացրել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: