Հայերեն   English   Русский  

Ա​ՄՆ-ի հետախուզությունը հայտարարել է, որ ՌԴ-ն կոմպրոմատներ ունի Թրամփի դեմ. CNN


  
դիտումներ: 141

ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին ամերիկյան նախագահական ընտրություններում Ռուսաստանի Դաշնության միջամտության վերաբերյալ փոխանցված փաստաթղթերում իբրև տեղեկություն է եղել այն մասին, որ Մոսկվան հավաքած կոմպրոմատներ ունի երկրի ապագա առաջնորդի դեմ: Այդ մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը` հղում անելով Վաշինգթոնի բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնք չեն ցանկացել բարձրաձայնել իրենց անունները: Գրում է Russian.rt.com-ը:

Հաղորդվել է, որ երկու էջանոց հակիրճ և վարկաբեկող այդ տեղեկությունը կցված է եղել ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների` երկրում անցկացված նախագահական ընտրություններում ՌԴ-ի միջամտության վերաբերյալ զեկույցին:

Հեռուստաընկերության աղբյուրները վստահեցրել են, որ այսպես կոչված ռուս «գործակալները» Թրամփի անձնական կյանքի և ֆինանսական գործունեության մասին տեղեկությունների են տիրապետում:

Ինչպես վստահեցնում է հեռուստաընկերությունը, այդ հաղորդագրությունների մի մասը հիմնված է բրիտանական հետախուզության նախկին աշխատակցի ձայնագրությունների վրա, որի աշխատանքը ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների աշխատակիցները վստահության արժանի են համարում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ի ՀԴԲ-ն Ռուսաստանին Հանրապետական կուսակցության կայքը կոտրելու փորձերի մեջ էր մեղադրել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: