Ֆրանսիայի ոստիկանությունը Քիմ Քարդաշյանի կողոպուտի գործով 4 ձերբակալվածների ազատ է արձակել
դիտումներ: 449
Ազատ արձակվածներից մեկը հենց Քարդաշյանի վարորդն է:
Ազատ արձակված 4 անձանցից որևէ մեկին մեղադրանք չի ներկայացվել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆրանսիայում Քիմ Քարդաշյանի կողոպուտի գործով 16 անձ է ձերբակալվել: Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանի կողոպուտը հոկտեմբերի 3-ին էր տեղի ունեցել: Ոստիկանների հագուստներով զինված տղամարդիկ մուտք էին գործել հեռուստաաստղի հյուրանոցային համալիր և սպառնացել նրան, իսկ այնուհետև փակել լոգարանում:
Կողոպտիչներին հաջողվել էր գրեթե 11 միլիոն դոլար արժողությամբ թանկարժեք զարդեր հափշտակել: