Հայերեն   English   Русский  

Թուրքիայի ՌՕՈւ-ն Սիրիայի հյուսիսում վնասազերծել է ավելի քան 10 ահաբեկչի


  
դիտումներ: 192

Թուրքիայի ռազմաօդային ուժերը «Եփրատի վահան» գործողության շրջանակներում Սիրիայի հյուսիսում գտնվող Էլ-Բաբ քաղաքի շրջանում ռմբակոծել են ահաբեկիչների 12 օբյեկտ: Այս մասին հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով երկրի Զինված ուժերի Գլխավոր շտաբի կայքին:

Ըստ տեղեկության՝ ոչնչացվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 3 ապաստարան, 2 հսկիչ կետ, պահեստ և 6 պաշտպանական դիրք, չեզոքացվել 11 ահաբեկիչ:

Թուրքիայի զինված ուժերը օգոստոսի 24-ին կոալիցիայի ինքնաթիռների աջակցությամբ սկսել էր սիրիական Ջարաբլուս քաղաքը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալներից ազատագրելու գործողությունը, որը ստացել էր «Եփրատի վահան» անվանումը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: