Հայերեն   English   Русский  

«ՀԺ». Ռոբերտ Քոչարյանը շուտով կհայտնի իր դիրքորոշումը ապրիլին սպասվող ընտրությունների մասին


  
դիտումներ: 448

«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանն առայժմ ձեռնպահ է մնում բացել փակագծերը եւ չի շտապում տեղեկացնել, թե երբ է վերջինս պատրաստվում հանդես գալ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ դիտարկումներով:

armtimes.com-ի հետ զրույցում Սողոմոնյանը նշել է, որ Ռոբերտ Քոչարյանն առաջիկայում հանդես կգա հարցազրույցով: «Կընդունենք հարցազրույցների՝ մեզ արված առաջարկություններից մեկնումեկը, եւ, կարծում եմ, մեկ հարցազրույցով կհայտնի իր տեսակետը: Կարծում եմ՝ հարցազրույցը շատ չի ուշանա»,- ամփոփեց Վիկտոր Սողոմոնյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: