Հայերեն   English   Русский  

Մեթյու Մադոյանը 18 միավոր վաստակեց «Սեյնթ Ջոզեֆս»-ի հետ մրցավեճում


  
դիտումներ: 168

NCAA-ի հերթական տուրում «Ջոնսոն Ուելս»-ը, որտեղ հանդես է գալիս Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացող Մեթյու Մադոյանը, 74-71 հաշվով առավելության հասավ «Սեյնթ Ջոզեֆս» ակումբի նկատմամբ:

Մեթյու Մադոյանը խաղադաշտում անցկացրեց 37 րոպե և վաստակեց 18 միավոր:

Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Արտյոմ Տավակալյանի «Հորնեթս Դելեվրը» 69-68 հաշվով հաղթեց «Նորթ Կարոլինա Ցենտրալ» ակումբին: Տավակալյանը խաղադաշտում անցկացրեց 20 րոպե և վաստակեց 7 միավոր: 17 հանդիպումից հետո «Հորնեթս Դելեվր»-ը զբաղեցնում է 3 –րդ հորիզոնականը:

Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Արամ Արսլանյանի «Լեյք Ֆորեսթ» ակումբը 80-63 հաշվով պարտություն կրեց «Ռիպոն» ակումբից: Արամ Արսլանյանը խաղադաշտում անցկացրեց 22 րոպե և վաստակեց 7 միավոր:

Թուրքիայի առաջնության 14-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Բրայանթ Դանսթոնի «Անադոլու Էֆեսը» 80-77 հաշվով հաղթեց «Գալաթասարային» Բրայանթ Դանսթոնը խաղադաշտում անցկացրեց 34 րոպե և վաստակեց 7 միավոր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: