Հայերեն   English   Русский  

​Լոնդոնում կայացած ֆիլմի պրեմիերայի ընթացքում հղի Ամալ Քլունին ուղեկցել է ամուսնուն. Լուսանկարներ


  
դիտումներ: 342

Լայն հագուստը չի թաքցրել Ամալ Քլունիի կլորիկացած փորիկը

Ամբողջ նախորդ տարվա ընթացքում լրագրողները պարբերաբար հայտնում էին Հոլիվուդի ամենագեղեցիկ զույգերից մեկի` Ջորջ և Ամալ Քլունինների մոտակա ամուսնալուծության մասին: Իսկ որպես մոտակա ամուսնալուծության պատճառ արևմտյան լրատվամիջոցները նշում էին դերասանի երեխաներ չունենանլու ցանկությունը: Գրում է Elle.ru.-ն:

Սակայն կարծես Քլունիի կնոջը հաջողվել է ստիպել դերասանին փոխել միտքը, քանի որ հունվար ամսվա սկզբին ԶԼՄ-ները հայտնեցին, որ զույգն իրենց առաջնեկին է սպասում:

Ընդ որում` ինչպես հայտնում է Daily Star ամսագիրը, զույգը երկվորյակի է սպասում: Իսկ հենց աստղային ամուսինները հրաժարվում են որևէ կերպ մեկանաբանել տարածված տեղեկությունը:

Սակայն նախօրեին Լոնդոնում կայացած The White Helmets ֆիլմի պրեմիերայի ընթացքում արված լուսանկարները վկայում են այն մասին, որ Ամալ Քլունին իսկապես հղի է: Պրեմիերայի ընթացքում հայտնի իրավապաշտպանի կրած աշխարհահռչակ Dolce & Gabbana ապրանքանիշի լայն զգեստն անգամ չի թաքցրել Ամալի կլորիկացած փորը:

Սակայն պրեմիերայի ընթացքում արված լուսանկարները վկայում են այն մասին, որ լրագրողները սխալվել են իրավապաշտպանի հղիության ժամկետի հարցում:

Քլունիներ

Քլունիներ

Քլունիներ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: