Հայերեն   English   Русский  

​«Թուրքական ավիաուղիներ»-ը չեղյալ են հայտարարել ավելի քան 100 չվերթ


  
դիտումներ: 234

«Թուրքական ավիաուղիներ» ընկերությունն առատ ձյան պատճառով (THY) Ստամբուլի օդանավակայաններում չեղյալ է հայտարարել 113 ներքին և միջազգային չվերթ: Այս մասին հայտնում է ընկերության կայքը:

Արդեն 6 օր է՝ ինչ Ստամբուլում առատ ձյուն է տեղում: Ավիաընկերությունն այդ ընթացքում չեղարկել է ավելի քան 1500 չվերթ, ինչի արդյունքում ավելի քան 100 մլն թուրքական լիրայի կարուստ է ունեցել: Դրանց չեղարկման հետևանքով ընկերությունը մոտ 15 հազար ուղևորի տեղավորել է հյուրանոցներում:

Ստամբուլի երթևեկությունը ևս շատ դժվարացել է, ճանապարհների սառցակալումը բազմաթիվ վթարների պատճառ է հանդիսացել: Ստամբուլի որոշ շրջաններում ձյան ծածկույթի բարձրությունը հասնում է ավելի քան 1 մետրի:

Հունվարի 9-ին վատ տեսանլիություն պատճառով երկու ուղղություններով փակվել էր Բասֆորի նեղուցը: Ստամբուլի նահանգապետն արգելել է նահանգի տարածքում բեռնատարների երթևեկությունը: Եղանակային պայմանների պատճառով չեղյալ են հայտարարվել քաղաքային դպրոցների դասերը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: