Հայերեն   English   Русский  

​Պեսկովը մեկնաբանել է Թրամփի դեմ Կրեմլի ունեցած կոմպրոմատի մասին տեղեկությունը


  
դիտումներ: 274

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է տեղեկությունն այն մասին, որ իբրև Կրեմլը կոմպրոմատ ունի Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անձնական կյանքի և ֆինանսական գործունեության վերաբերյալ: Գրում է Russian.rt.com-ը:

«Դա բացարձակ կեղծիք է, հորինվածք և լիակատար անհեթեթություն: Կրեմլը կոմպրոմատների հավաքագրմամբ չի զբաղվում», - հայտարարել է Պեսկովը` պատասխանելով լրագորղի համապատասխան հարցին:

Ավելի վաղ Պեսկովը Դոնալդ Թրամփի դեմ Ռուսաստանի Դաշնության ունեցած կոմպրոմատի վերաբերյալ տեղեկությունը կասկածելի բովանդակությամբ անպետք տեղեկության հետ էր համեմատել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: