Հայերեն   English   Русский  

​Դոնալդ Թրամփն արձագանքել է իր դեմ ՌԴ-ի հավաքած կոմպրոմատների մասին տեղեկությանը


  
դիտումներ: 325

Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր միկրոբլոգում էմոցիոնալ կերպով արձագանքել է իր դեմ Ռուսաստանի Դաշնության հատուկ գործակալների հավաքած կոմպրոմատների վերաբերյալ տարածված տեղեկությանը: Գրում է Gazeta.ru.-ն:

«Կեղծ տեղեկություններ են` վհուկների որսի համապարփակ քաղաքականություն», - համապատասխան գրառում Թրամփը կատարել է թվիթերում:

Սակայն նորընտիր նախագահը չի հստակեցրել, թե ինչ հորինված տեղեկությունների մասին է խոսքը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դոնալդ Թրամփին ամերիկյան նախագահական ընտրություններում Ռուսաստանի միջամտության վերաբերյալ տրամադրված փաստաթղթերում առկա են տեղեկություններ, որոնց համաձայն` իբրև Մոսկվան կոմպրոմատներ է հավաքել Թրամփի անձնական կյանքի և ֆինանսական գործունեության վերաբերյալ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: