Հայերեն   English   Русский  

Harper's Bazaar ամսագիրը կազմել է աշխարհի ամենաոճային կանանց վարկանիշը. Լուսանկարներ


  
դիտումներ: 434

Այս տարի Harper's Bazaar ամսագիրը տոնում է իր 150-ամյակը: Այդ կապակցությամբ ամսագրի խմբագրության աշխատակիցները կազմել են աշխարհի 150 ամենաոճային կանանց վարկանիշը (նման վարկանիշ ամսագիրը նախկինում երբևէ չի կազմել): Գրում է Spletnik.ru.-ն:

Ամսագրի կազմած վարկանիշում հայտնվել են ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման, Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը, հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, իրավապաշտպան Ամալ Քլունին, երգչուհիներ Բիյոնսեն, Լեդի Գագան, Թեյլոր Սվիֆթը և Գվեն Ստեֆանին, մոդելներ Նաոմի Քեմփբելը և Միրանդա Քերը, ինչպես նաև Սինդի Քրոուֆորդը և նրա դուստրը` սկսնակ մոդել Կայա Գերբերը և ոչ միայն:

Իսկ ամսագրի շապիկի հերոսուհի դարձել է փոփ թագուհի Մադոնան:

Վարկանիշը կազմվել է` հաշվի առնելով ամբողջ աշխարհում Harper's Bazaar ամսագրի 32 խմբագրությունների նախապատվությունները:

«Այս կանայք հայտնի են ամբողջ աշխարհում իրենց ոճով: Ընդ որում` նրանք բոլորը բացարձակապես տարբերվում են միմյանցից», - նման կերպ ամերիկյան Harper's Bazaar ամսագրի գլխավոր խմբագիր Գլենդա Բեյլին մեկնաբանել է իրենց ընտրությունը:

Мадонна на обложке юбилейного номера Harper's Bazaar

Мишель Обама

Кейт Миддлтон

Кайя Гербер и Синди Кроуфорд

Ким Кардашьян

Миранда Керр





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: