Հայերեն   English   Русский  

Տոնական օրերին Գյումրիում 911-ը չի լռել


  
դիտումներ: 388

Արտակարգի իրավիճակների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանի հրամանով դեկտեմբերի 31-ից հունվարի 8-ն ընկան ժամանակահատվածում Շիրակի մարզային փրկարարական վարչությունն աշխատել է ուժեղացված ռեժիմով: Տոնական օրերին մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման 911 ծառայություն ստացված ահազանգերի թիվը կազմել է 2369:

Դրանց գերակշիռ մասը ստացվել է Գյումրի քաղաքից: Գրանցված դեպքերից փրկարարական վարչության պետ Արթուր Կարապետյանը թվարկում է.՛՛Հրդեհի 2 կանչ է գրանցվել Աշոցքում և Արթիկում, օգնություն քաղաքացուն 1 դեպք, կենցաղային բնույթի կանչերը 7-ն են եղել, բոլոր վերաբերել են փակ դներին: Կանչերից երկուսը մահվան ելք են ունեցել. Արթիկ քաղաքում 61-ամյա կինը բնակարանի պատշբամբից վայր էր ընկել և մահացել: Բնակարանի դուռը բացելու համար հարազատները ահազանգել են փրկարարներին: Մյուս դեպքը գրանցվել է Գյումրիում, 3 օր շարունակ հեռախոսազանգերին ու դռան թակոցներին չպատասխանելուց հետո հարևաններն ահազանգել են փրկարարներին: Բնակարանի դուռը բացելուց հետո խոհանոցում հայտնաբերվել է բնակարանի տիրոջ դին՛՛: Մարզում սակայն որևէ դեպք չի արձանագրվել ճանապարհների անանցանելիության մասով: Չնայած մարզի ավտոճանապարհներին հիմա էլ առկա է մերկասառույց:

.





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: