Հայերեն   English   Русский  

​Դոնալդ Թրամփը հայտարարել է կեղծ տեղեկություններ տարածող ԶԼՄ-ների մասին


  
դիտումներ: 84

Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր առաջին մամուլի ասուլիսի ընթացքում եղել են լրատվամիջոցներ, որոնք ապատեղեկացրել են բնակչությանը: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին Թրամփը հայտնել է թվիթերյան իր միկրոբլոգում:

«Այսօր Trump Tower երկնաքերում հիասքանչ մամուլի ասուլիս տեղի ունեցավ: Մի քանի կազմակերպություններ, որոնք ապատեղեկատվություն են տարածում, ներկա են եղել այնտեղ, սակայն իրականում մարդիկ գիտակցում են, թե ինչ է տեղի ունենում», - գրել է Դոնալդ Թրամփը:

Իր առաջին մամուլի ասուլիսի ընթացքում Թրամփը CNN հեռուստաընկերությունը սարսափելի կազմակերպություն էր անվանել և լրագրողներին իրեն հարցեր ուղղելու հնարավորություն չէր ընձեռել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: